Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում «Բետիս»-ը ընդունել էր 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Աթելոտիկո»-ին: Մադրիդցիների առավելությամբ անցած խաղում նրանց հաջողվեց հաղթանակ տանել 0:2 հաշվով: Հանդիպման 56-րդ րոպեին տանտերերի հարձակվող Բրայան Ռոդրիգեսը երկրորդ դեղինը ստանալուց հետո հեռացվեց խաղադաշտից, որից անմիջապես հետո՝ 58-րդ րոպեին Գաբին բացեց խաղի հաշիվը, իսկ 6 րոպե անց մադրիդցիների լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան կրկնապատկեց խաղի հաշիվը՝ դնելով հանդիպման վերջակետը:
Այսպիոսվ «Աթլետիկո»-ն, 29 խաղից հետո վաստակելով 70 միավոր, հավասարվեց «Ռեալ»-ին, որը այսօր դեռ իր խաղը կանցակցնի «Բարսելոնա»-ի դեմ:
«Բետիս»-«Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2
գոլերը 0:1 Գաբի (56՛), 0:2 Կոստա (64՛)









































