Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Հանովեր»-ի դեմ մրցավեճում Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաներն այս խաղում առավելության հասան 3:0 հաշվով: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, ապա նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը` դառնալով 2 գոլային փոխանցումների հեղինակ:







































