Լայպցիգի օդանավակայանում Գերմանիայի մաքսային ծառայության աշխատակիցները առգրավել են Վատիկանին հասցեագրված փաթեթ, որում եղել է կոկաին: Այն լցված է եղել 14 պահպանակի մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Թմրանյութի ընդհանուր զանգվածը եղել է 350 գրամ, արժեքը գերազանցում է 55 հազար դոլարը:
Իշխանությունները փաթեթը փոխանցել են իրավապահ մարմիններին:
Տեղի ունեցածը հետաքննում է Ինտերպոլը:






































