Ուկրաինայում Դնեպրի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները յուրօրինակ ձևով են վերացվել: Օրենքով հարկավոր է կտրել թերթի ստորին աջ անկյունը, բայց երևում է՝ հանձնաժողովի որոշ անդամներ որոշել են, որ դա սովորական մկրատով անելը շատ երկար ժամանակ կխլի, հետևաբար, օգնությունը է եկել, ոչ ավել ոչ պակաս, կացինը: