ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին շնորհավորել է երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելու ռեկորդի կապակցությամբ։
«Շնորհավորանքներ Բիբի Նեթանյահուին այն կապացությամբ, որ բոլորից ամենաերկարն է ստանձնել Իսրայելի վարչապետի պաշտոնը»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
Նա նշել է, որ այդ տարիներին Իսրայելը տեխնոլոգիական վերնախավ է դարձել՝ համաշխարհային կարգի տնտեսությամբ։
Նշենք, որ 60-ամյա քաղաքական գործիչն այդ պաշտոնում է արդեն 4876 օր։