Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կայացած «Մայնց»-ի դեմ հանդիպումից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր սաների գերազանց աշխատանքի մասին: Մասնագետը նշել է, որ շատ գոհ է, քանի որ մյունխենյան ակումբին հաջողվել է առավելության հասնել հզոր մրցակցի նկատմամբ:
«Մենք խաղում էինք շատ հզոր մրցակցի դեմ և կարողացանք առավելության հասնել: «Բավարիա»-ն իր հաղթանակների շղթան հասցրեց 18 խաղի: Այդ նվաճումը գրանցելու համար ջանասիրաբար աշխատել ենք:
Ես պարզապես գոհ եմ, որ մեզ հաջողվեց հաղթել ընթացիկ մրցաշրջանի ամենաբարդ հակառակորդին: Միայն մեկ հաղթանակ ևս, և մենք կնվաճենք չեմպիոնի տիտղոսը»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:



































