Facebook-ում նոր խելահեղություն է հայտնվել` դեմքիդ «սկոչ փաթաթիր», լուսանկարվիր և տեղադրիր լուսանկարը համացանցում:
Ամեն ինչ սկսվել է այս շաբաթ: Ավելի քան 50 հազար մարդ է «լայքել» Sellotape Selfie էջը Facebook-ում` առաջին օրերի ընթացքում:
Իսկ ամեն ինչ հնարել է 51-ամյա Լիզզի Դարլին` Բրայթոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհին: Նրա մոտ այդ գաղափարն առաջացել է Ջիմ Քերիի մասնակցությամբ` «Միշտ ասա այո» ֆիլմը դիտելուց հետո:










































