Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատրաստ է ամռանը փոխարինել Դևիդ Մոյեսին` ստանձնելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Հոլանդացին այժմ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է, սակայն «կարմիր սատանաներ»-ի առաջարկը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի մասնագետը մերժի լոնդոնցիներին:
Այդ պատճառով «Տոտենհեմ»-ի սեփականատեր Դանիել Լևին ստիպված է այլ տարբերակներ փնտրել այն դեպքի համար, եթե վան Գալը տեղափոխվի Մանչեսթեր:







































