Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գազավորված ըմպելիքների վաճառքը 52 տոկոսով աճում է, երբ դրանք տեղադրում են խանութի ելքի մոտ: Նույն կերպ 46 տոկոսով նկատելի է եղել նաև ալկոհոլային խմիչքների վաճառքի աճը:
Օրինակ՝ գարեջրի վաճառքն աճել է 23.2 տոկոսով, գինու վաճառքը՝ 33.6 տոկոսով, թունդ սպիրտային խմիչքներինը՝ 46.1 տոկոսով:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը պայքարում է ճարպակալման դեմ, կարծում է, որ դրա դեմ պայքարի միջոցներից մեկը կարող է դառնալ սուպերմարկետներում մրգերը և բանջարեղենը, այսպես ասած, ձեռնտու տեղերում տեղադրելը, ինչը կօգնի մեծացնել դրանց վաճառքը՝ ազդելով մարդկանց առողջ սնվելու վրա:
Այս մասին գրում է Kedem.ru-ն:







































