Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Արսենալ»-ի նկատմամբ (6:0):
«Խաղն ավարտվեց 7-րդ րոպեին, երբ «Արսենալ»-ը բաց թողեց երկրորդ գոլը: Գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք: Դրանից հետո եղավ նաև 11մ հարված և կարմիր քարտ, բայց խաղն արդեն ավարտված էր:
Կփորձենք շարունակել նման խաղ ցուցադրել: Այս խաղը շատ մեծ նշանակություն ուներ «Արսենալ»-ի համար այս մրցաշրջանում, իսկ մեզ համար ընդամենը կարևոր խաղ էր»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է BBC-ն:








































