Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Երկու տասնյակից ավելի թառ նվագողներ հազիվ լինեն (տեսագրություն)

Մեր զրուցակիցն է թառահար, երգահան, երաժիշտ Միքայել Ոսկանյանը

-Միքայել, վերջին տարիներին ժողովրդական գործիքների նկատմամբ երիտասարդները հետաքրքրություն չեն ցուցաբերում: Ավելին` երաժշտական դպրոցներում այդ բաժինները վտանգի տակ են: Դուք Ձե՞ր, թե՞ ծնողների ցանկությամբ որոշեցիք թառ նվագել:

-Իմ ցանկությամբ: Ինը տարեկանից, լսելով թառ, սիրահարվել եմ գործիքին, մեծ սիրով հաճախել եմ երաժշտական դպրոց, սովորել յոթ տարի, որից հետո որպես թառահար` կատարելագործման աշխատանքեր եմ սկսել: Իսկ ինչ վերաբերում է երաժշտական գործիքներին, ապա, այո, ժողգործիքների նկատմամբ հետաքրքրության պակաս կա, որը, ըստ իս, պայմանավորված է թառի մատուցման սխալ ձևից: Այսօրվա ժամանակաշրջանում ցանկացած բան պետք է մատուցես ժամականակի շնչով: Ես մեծ մասամբ աշխատում եմ այդ ուղղությամբ, այսինքն`փորձում են` թառը նորովի մատուցելով` երիտասարդության մոտ հետաքրքրություն ներկայացնել:

-Որքանո՞վ է հաջողվում հետաքրքրություն ներկայացնել երիտասարդների մոտ:

-Ես առաջընթաց նկատում եմ, համենայն դեպս այն երաժշտությունը, որը ես կատարում եմ, շատ երիտասարդների է հետաքրքրում, ես փորձում եմ ամեն ոճում ներկայացնել թառը` իհարկե դուրս չգալով թառի արտահայտչամիջոցներից, մատուցման ձևերից: Թառը պետք է նոր շնչով մատուցել, որը նաև պայմանավորված է գործիքավորումից:

-Միքայել, հեռուստաէկրանին վերջին տարիներին հայտնվեցին այնպիսի հաղորդումներ, որոնք փորձում են ազգային ժողգործիքների, երգերի պրոպագանդման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, օրինակ` «Ժողովրդական երգիչն» մրցույթը և այլն: Արդյո՞ք այս ճանապարհով հնարավոր է իրավիճակի փոփոխություն:

-Այդ տեսակի հաղորդումները շատ կարևոր են, դրանք ինչ-որ առումով պրոպագանդման միջոց են: Փաստն այն է, որ ժողովուրդը սիրով դիտում է, այդ ծրագրերում պետք է ընդգրկվեն մեր ազգային արժեքները` սկսած երաժշտական գործիքներից: Այսօր մեր նվագարանները պրոպագանդման կարիք ունեն: Ես և ընկերներս շարունակում ենք թառ նվագել, բայց մենք շատ քիչ ենք: Պետք է այնպես անել, որ երիտասարդ տարիքից երաժշտական գործիքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Տեսեք, օրինակ`դուդուկը որպես ազգային երաժշտական գործիք, շատ լավ վիճակում է գտնվում և մեծ նվաճումների է հասել` շնորհիվ մեծ վարպետների: Նույն պետք է փորձել իրականացնել մյուս գործիքների առումով:

-Ուզում եք ասել, պետական հոգածությո՞ւն պետք է լինի այս ամենի նկատմամբ:
-Պետական հոգածության պետք է արժանան մյուս նվագարանները նույնպես, և թառը, քամանչան և այլն գործիքներ աշխարհին կարելի է մատուցել ճիշտ այնպես, ինչպես դուդուկը: Կատարյալ գործիքներ են սրանք:

-Մի քանի տարի առաջ ասում էին, որ մենք ընդամենը մեկ ուդ նվագող ունենք: Հնարավոր է արդյոք թառն էլ ընկնի ուդի օրը:

-Ճիշտն ասած մի քիչ չափազանցություն է, որ Հայաստանում մեկ ուդ նվագող կա, ինքս ունեմ ընկերներ, որոնք ուդ են նվագում, բայց իհարկե նրանց թիվը սահմանափակ է, բայց որակով շատ բարձր են: Թառը նույնպես ունի խնդիր, ունեմ ընկերնե, որ նվագում են, երկու տասնյակից ավելի թառ նվագողներ հազիվ լինեն: Ավագներ էլ կան: Իսկ մեր հարևան հանրապետությունը քամանչահար, թառահար հարյուն հազարներով ունի, այնինչ մենք մեկ տասնյակ: Եվ եթե մեզ մոտ ամեն տարի մեկ կամ մի քանի տարին մեկ ընդամենը մեկ թառահար է ավարտում կոնսերվատորիան,, մեր հարևան հանրապետությունում տվյալ գործիքներ նվագող 80-90 ավատրող կլինի:
Թառը պետական հոգածության կարիք ունի` չնայած պետք է ասեմ, որ ընդհանրապես երաժշտական գործիքների նկատմամբ փորձում են աշխատանքներ իրականացնել, օրինակ` երաժշտական դպրոցներում այդ բաժինները անվճար են դարձել:

-Բայց հաճախել ցանկացող չկա:

-Դա հարցի մյուս կողմն է, պետք է այնպես անել, որ երեխան ցանկանա նվագել այդ գոծիքի վրա: Այնինչ երեխան կամ երեխայի ծնողը տեսնելով, որ այդ երաժիշտը բացի իր երաժշտությունից ուրիշ գործերով է զբաղվածում, այլևս չի ցանկանում գնալ այդ գործիքի վրա նվագել:
Մենք մի շատ ցավալի իրականության առաջ ենք կանգնած. մեր երաժիշտները միայն երաժշտությամբ չեն կարող սոցիալական հարցեր լուծել և կողքից փնտրում են ուրիշ աշխատանք, ուրիշ մասնագիտություն, որից տուժում է երաժշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում