ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այն մասին, որ դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ ռուսական S-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պատասխանելով պատժամիջոցների վերաբերյալ հարցին՝ նա հայտարարել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների շուրջ որոշում դեռ չի կայացրել, բայց քննարկում է դրանք։
Սակայն որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ տվյալ պահին պատժամիջոցների սահմանում չի դիտարկում։









































