Պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում իշխանություններն առաջնորդվեն ժողովրդի շահերով: Այսօր «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքին այս մասին ասաց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ պարտադիր կուտակայինը հայ մարդու իրավունքների ոտնահարում է, ապագայի անորոշության ամրագրում: «Եթե պահպանենք միասնականությունը, չենթարկվենք խժդժությունների, կունենանք հաղթանակ, իսկ մենք միավորվել ենք: Եթե մենք մեկ բռունցք լինենք, կհաղթենք ցանկացած դժվարություն, երկրում կհաստատենք ժողովրդի իշխանություն և կձևավորենք մի կարևոր նախադեպ՝ իշխանության իրացում սեփական երկրում: Մենք մեր սերունդներին պետք է թողնենք հպարտ Հայաստան՝ օր առաջ հակասահմանադրական ճանաչելով պարտադիր կուտակային համակարգը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:











































