Մարտի 21-ին մուսուլմանները տոնում են Նովրուզը՝ գարնան տոնը կամ ըստ արևային օրացույցի՝ Նոր տարին:
Ղրղըզստանի մայրաքաղաքում տեղի են ուենցել Նովրուզին նվիրված հանդիսություններ՝ հայտնում է Reuters-ը: Կազմակերպվում են տոնին նվիրված ավանդական մարզական միջոցառումներ: Մրցման դրամական ֆոնդը կազմել է ավելի քան 220 հազար դոլար: Մրցության մասնակիցները մրցել են ձիավարության, բազեով որսի ու նետավարության մրցումներում:
Հաղթողների պարգևատրումից հետո տեղի է ունեցել նաև «Կոկ-Բորու» ազգային խաղի մրցությունը, որը պոլոյի ղրղըզական տարբերակն է: Երկու թիմերը պայքարում են սպանված այծի համար: Հաղթում է այն թիմը, որը կարողանում է ոչ միայն տիրանալ այծի մարմնին, այլև այն գցել հսկայական կաթսայի մեջ:








































