Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Ղանդիլ շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ապաստարաններ են ոչնչացվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Ճիրան» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում: