Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հրաժարիմք անցումային արդարադատութենէ. Արման Բաբաջանյանի դիտարկումները

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ցավալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի և դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր ընդարձակ հարցազրույցում ոչ մի բառ չխոսեց անցումային արդարադատության մասին։

Մինչդեռ մայիսի 20-ին դատաիրավական բարեփոխումներին նվիրված իր ընդարձակ ելույթում բառացի ասում էր․ Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։

Պարզվում է, որ ոչ մի աշխատանք էլ չի կատարվել։ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի կարևոր պատճառներից մեկը հենց այդ հանգամանքի բացահայտումն էր։ ԱԺ Իմ քայլը խմբակցությունն էլ համապատասխան կարողություններ չունի, որպեսզի ընդունակ լինի այսպիսի աշխատանքի լծվել։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն էլ Անցումային արդարադատությանը նվիրված ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում ասում էր․ Անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձեւավորումն է․․․ Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա թերեւս ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք:

Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր հարցազրույցում խոսելով վեթինգի մասին ասում է․ Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը։

Հիասթափեցնեմ՝ դատական համակարգը առողջացնելու այլ գործիք այս պահին, քան վեթինգի վերաբերյալ հայեցակարգն է, ապա վեթինգի մասին օրենքը հնարավոր չէ մտածել։ Վաղ թե ուշ, Եվրախորհրդի կամքով կամ նրանց կամքին հակառակ Հայաստանի իշխանությունը դիմելու է անցումային արդարադատության այս կարևոր գործիքին՝ դատական համակարգը առողջացնելու համար։

ԲԴԽ ներկա կազմը և դեռ չստեղծված Հակակոռուպցիոն մարմինը չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Կասկածներ կան, որ ԲԴԽ նորընտիր անդամների մեջ նախկին ռեժիմի հետ սերտաճած կոռումպացվածներ կան։ Այսպիսի արատավորված բեռով ու անցյալով մարդիկ չեն կարող դատավորներին եկամուտների ծագման օրինականության և կամ բարեվարքության չափորոշիչների վեթինգ իրականացնել։

Դրա այլընտրանքը նշանակում է շարունակել Մնացական Մարտիրոսյանների, Արմեն Բեկթաշյանների, Դավիթ Գրիգորյանների, Ալեքսանդր Ազարյանների և շատ ուրիշ արատավոր դատավորների հետ դատական համակարգի առողջացման հույսեր փայփայել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում