Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք` մյունխենցիները երկխաղանի դիմակայություն են անցկացնելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ:
«Վիճակահանությունն այնքանով էր հաջող մեզ համար, որ առաջին հանդիպումն անցկացնելու են մրցակցի հարկի տակ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այժմ իր լավագույն մարզավիճակում չէ, սակայն այն շարունակում է գերազանց թիմ լինել: Մենք գերլարված երկու խաղ ենք ակնկալում: «Բավարիա»-ին, իսկապես, բարդ խաղեր են սպասվում»,- ասել է Ռոբենը:







































