Այսօր` մարտի 22-ին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի դեմ:
Առաջին շրջանից հետո գրոսմայստերները 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը պարտվել էր Անանդին։









































