Մասնագետները նշել են մոտալուտ սրտի կաթվածի մասին զգուշացնող ախտանիշները, հաղորդում է «Իզվեստիան»:
Մասնագետները համակարծիք են, որ այս հիվանդությունից առանց ախտանշանների մահը չի պատահում:
Մասնավորապես, մոտալուտ նոպայի նախանշաններն են կրծքավանդակի կամ ձախ ուսի ցավը, շնչահեղձությունը, գլխապտույտը, սրտխառնոցը, սրտի ռիթմի կտրուկ փոփոխությունը:
Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել հանկարծակի հոգնածությանը:
Որպես կանոն, ախտանշանների ի հայտ գալուց մինչև նոպան մոտ 4 շաբաթ է տևում: