Երգչուհի Սոֆիա Ռոտարուն ռուսական բեմի «թագուհի» Ալլա Պուգաչովային խնրել է վերադառնալ բեմ: Ռոտարուն նույնիսկ պատրաստ է երգ գրել, որպեսզի նրանք դուետով կատարեն այն: Անցյալում ոխերիմ թշնամիներ Ռոտարուն և Պուգաչովան հիմա լավ ընկերուհիներ են: Այս մասին հաղորդում է tden.ru կայքը:
«Ես կցանկանայի երգել Ալլայի հետ դուետով, քանի որ գիտեմ, թե ինչքան կարևոր է դա իր համար: Ավելին՝ ես նույնիսկ պատրաստ եմ ինքս երգ գրել՝ նրա բոլոր ցանկությունները հաշվի առնելով, միայն թե նա նորից ուրախացնի իր երկրպագուներին»,- ասել է Ռոտարուն: Իր այս կոչը նա բացատրում է ռուսաստանյան բեմում մրցակցային անձնավորության բացակայությամբ:
Երբ լրացավ Ալլա Պուգաչովայի 60-ամյակը, նա մեկընդմիշտ հեռացավ բեմից: «Լուժնիկի» համերգասրահում կազմակերպված համերգի ժամանակ նրանք երկուսով երգեցին, ինչն արժանացավ երկրպագուների մեծ արձագանքին: Եվ հիմա Ռոտարուն նման դուետի կրկնման հույս ունի: