Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը գտնում է, որ Քրիշտիանու Ռոնալդուն ապագայում կարող է ցանկություն հայտնել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ».
«Երբեք չես կարող իմանալ, թե ինչ կկատարվի: Ես գիտեմ, որ երբ «Ռեալ»-ը պայմանագիր կնքեց Ռոնալդուի հետ, նա նշեց, որ Մանչթեսթերը նրա համար տան պես է և նա շատ գոհ է ակումբից և երկրպագուներից: Քրիշտիանուն Ֆերգյուսոնին հոր պես էր վերաբերվում, և Մանչեսթերում նրա համար ամեն ինչ իդեալական էր:
Բայց նա ցանկացավ գալ Մադրիդ և խաղալ «Ռեալ»-ի համար: Հնարավոր է, որ կարիերայի ավարտին նա ցանկանա վերադառնալ Անգլիա, ավելի կոնկրետ «Մանչեսթեր Յունայթեդ»: Քրիշտիանուի ուժը նրանում է, որ նա ամեն առավոտ զարթնում է և մտածում է ավելի լավը դառնալ, քան նախորդ օրը: Դա նրան անպարտելի է դարձնում: Կյանքումս երբեք չեմ տեսել այդպիսի խաղացողի: Ես չեմ տեսնում այն սահմանը, որը նրա համար կարող է նշաձող հանդիսանալ»,-Կալդերոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:









































