Արդարադատության նախարարությունն այժմ մշակում է օրենսդրական փոփոխություններ, որոնք սեպտեմբերին ԱԺ-ում կքննարկենք ու դրանց հիման վրա էլ տեղի կունենա ստուգման գործընթաց, որով կպարզենք՝ արդյոք պաշտոնյան համապատասխանո՞ւմ է տվյալ պաշտոնին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, կապ չունի։ Դատական համակարգն առողջացնելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է, և մենք դա իրականացնելու ենք»,- ասաց Լենա Նազարյանը։