Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը 7-րդ տուրում սև խաղաքարերով առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
7-րդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Սերգեյ Կարյակին – Լևոն Արոնյան՝ 0:1
Դմիտրի Անդրեյկին – Վեսելին Տոպալով՝ 1:0
Պյոտր Սվիդլեր – Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ – Շահրիյար Մամեդյարով՝ 1:0
7 տուրերից հետո Արոնյանն ու Անանդը 4.5-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1-2. Վիշվանաթան Անանդ – 4.5 միավոր
1-2. Լևոն Արոնյան – 4.5
3. Վլադիմիր Կրամնիկ – 4
4. Պյոտր Սվիդլեր – 3.5
5-6. Դմիտրի Անդրեյկին – 3
5-6. Վեսելին Տոպալով – 3
5-6. Շահրիյար Մամեդյարով – 3
8. Սերգեյ Կարյակին – 2.5








































