29-ամյա դերասանուհի Սկառլետ Յոհանսոնը ներկա է գտնվել «Կապիտան Ամերիկա. ձմեռային զինվոր» ֆիլմի փարիզյան պրեմիերային, որտեղ կատարել է ռուս լրտեսուհու դերը, հայտնում է viva.ua-ն:
Հանդիսությանը ներկա գտնվելու համար աստղն ընտրել էր կարմիր կոստյում Michael Kors-ից և սև շապիկ:
Նա կրել է նաև սև կլատչ շուրթերի տեսքով, ադամանդե մանյակ ու արծաթավուն կոշիկներ:
Ծավալուն սանրվածքի հետ դերասանուհին շեշտել էր աչքերը ու եղունգները ներկել բորդո մանիկյուրով:












































