ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չի եկել այն, որ Դեմոկրատական կուսակցությունից որոշ կանայք խորհուրդներ են տալիս երկիրը կառավարելու վերաբերյալ։
Թրամփը կոնկրետ ազգանուններ չի նշել, սակայն թվիթ է հրապարակել, որում Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության որոշ իգական սեռի ներկայացուցիչների կոչ է արել վերադառնալ երկրներ, որտեղից եկել են նրանց ընտանիքները։
Հավանաբար, ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին (նրա ծնողները Պուերտո Ռիկոյից են), Իլհան Օմարին (մանուկ հասակում նա ԱՄՆ է տեղափոխվել Սոմալիից) և Ռաշիդ Թալիբին (նա պաղեստինյան արմատներ ունի)։











































