Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է հասցեագրել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստային: Ռամոսը նշել է, որ ուրախ կլիներ Իսպանիայի հավաքականի իր խաղընկերոջը տեսնել «արքայական ակումբ»-ում:
««Բարսելոնա»-ից կցանկանայի «արքայական ակումբ»-ում տեսնել Ինյեստային: Չէ՞ որ կատալոնական ակումբի կազմում միայն Լիոնել Մեսսին չէ: «Կապտանռնագույններ»-ի դեմ խաղում պետք է շատ ուշադիր լինենք Անդրես Ինյեստայի նկատմամբ»,- ասել է Ռամոսը:
Հիշեցնենք` երկու գրանդերի միջև ազգային առաջնության շրջանակներում հերթական հանդիպումը կկայանա «Սանտիագո Բերնաբեո»-ում:










































