Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Ռոնալդինյոն, այսօր տոնում է իր ծննդյան 34-րդ տարեդարձը:
Իր մարզական կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, Իտալիայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Կոնֆեդերացիաների գավաթակիր:
Նա նվաճել է նաև բազմաթիվ անհատական մրցանակներ, այդ թվում և աշխարհի լավագույն ֆուտբոլիստին շնորհվող «Ոսկե գնդակ»-ը:












































