Մեծ Բրիտանիան հանդես է գալիս Գազա զենքի մաքսանենգությանը Իրանի հնարավոր մասնակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների կողմից հետաքննելու օգտին: Այս մասին հինգշաբթի հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը:
Մարտի 5-ին Իսրայելը հայտարարել էր միջազգային ջրերում՝ Իրայելից 1500 կմ հարավ, Պանամայի դրոշի ներքո նավարկող «Կլոս Սի» բեռնանավը զավթելու մասին: Նավում հայտնաբերվել էին 200 կմ հեռահարությամբ 40 М302 հրթիռներ, 122 մմ տրամաչափի 181 արկեր և 7.62 մմ տրամաչափի 400 հազար փամփուշտներ: Իսրայելական իշխանությունների հավաստմամբ՝ բեռը նախատեսված է եղել Գազայի գրոհայինների համար, իսկ մաքսանենգոթւյան կազմակերպման հետևում կանգնած է եղել Թեհրանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բրիտանացի դիվանագետը նաև կողմ է արտահայտվել գործող պատժամիջոցային ռեժիմի պահպանմանը՝ ի պատասխան Սիրիա և Եմեն Իրանի կողմից զենքի ենթադրյալ մատակարարումներին, ինչպես նաև իր հրթիռային ծրագրի շուրջ միջազգային հանրության հետ համագործակցության հարցում երկրի ցանկության բացակայությանը:











































