L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` ՊՍԺ-ի ղեկավարները խոշոր պարգևավճարներ են նախատեսել ֆուտբոլիստների համար, որոնք նրանք կստանան, եթե Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնան:
Փարիզյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ 1 մլն եվրո պարգևավճար կստանա, եթե ակումբին հաջողվի նվաճել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության գավաթը: Այդ գումարը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ:
Հավելենք, որ մրցաշարի հաջորդ փուլում փարիզցիների մրցակիցը կարող են լինել «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն, «Բորուսիա»-ն կամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































