Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասն իսկական ավագ է:
«Իկերն իսկական ավագ է «Ռեալ»-ում և ազգային հավաքականում: Իսկ ես երկրորդ ավագն եմ: Յուրաքանչյուրս կատարում ենք մեր պարտականությունները: Ես գիտեմ ավագների, ովքեր իսկական առաջատար են, և հակառակը: Կասիլյասն իսկական առաջատար է:
Այժմ մենք զգում ենք մեր երկրպագուների աջակցությունն ու սերը, որը կորցրել էինք նախորդ տարի: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ երկրպագուները երկու ճամբարների են բաժանվել: Պատճառը մեզ հայտնի չէ»,- ասել է Ռամոսը:







































