«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը, հավանաբար, կշարունակի կարիերան Իտալիայի առաջնությունում:
Tuttomercatoweb-ի տեղեկությունների համաձայն` գործարքի պայմանները համաձայնեցված են: Ֆուտբոլիստը պետք է ճշտի միայն անձնական պայմանագրի պայմանները Վալտեր Մացարիի թիմի հետ: Հնարավոր տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմը դեռևս չի հրապարակվել:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվել է, որ «Ինտեր» կտեղափոխվի նաև «կարմիր սատանաներ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ` կենտրոնական կիսապաշտպան Նեմանյա Վիդիչը:







































