Ղրղզստանն ընդունել է Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այս մասին է տեղեկանում ենք երկրի ԱԳ նախարարության հայտարարությունից:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ղրղզստանը, ինչպես նախկինում, այն կարծիքի է, որ հենց Ուկրաինայի նախկին իշխանությունների չմտածված գործողությունները և կաշառակերությունն են ներկայիս ճգնաժամի և տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու պատճառը:
«Այդ պատճառով էլ այժմ չափազանց մեծ է այն քաղաքական գործիչների պատասխանատվությունը, ովքեր երկրի ճակատագիրը իրենց ձեռքն են վերցրել այդքան ծանր ժամանակահատվածում: Ցանկացած նախաձեռնություն և գործողություն պետք է բացառապես ուղղված լինի Ուկրաինայում և այդ տարածաշրջանում փխրուն խաղաղության և կայունության պահպանմանը, իսկ ուժային հակամարտությունները անթույլատրելի են»,- ասվում է փաստաթղթում:
Ղրղզստանը բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել և բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով, գրում է rus.ruvr.ru-ն: