Բելգիայի թագավոր Ֆիլիպը արագությունը գեազանցելու համար Ֆրանսիայից ստացել է տասնյակ տուգանքներ` ճանապարհային ոստիկանության միասնական եվրոպական բազայի տվյալներում խափանման պատճառով, հաղորդում է Le Vif պորտալը:
Թագավորաան պալատը զարմացել է տուգանքների նման քանակից և սկսել է իր հետաքննությունը:
Պարզվել է, որ թագավոր Ֆիլիպի լիմուզինը յուրահատուկ համար ունի, որը բաղկացած է մեկ թվից` 1, իսկ եվրոպական նոր համակարգին անցնելուց հետո բելգիական բոլոր ավտոհամարներն այժմ սկսվում են մեկով, որը մյուս թվերից բաժանված է գծով: Հենց այդ պատճառով բելգիական ավտոմեքենաների նոր համարները ֆրանսիական համակարգիչները մեկնաբանել են որպես մեկ թվից բաղկացած:
Ֆիլիպ թագավորի անունով եկած տուգանքները չեղյալ են հայտարարվել: Իսկական իրավախախտները խուսափել են տուգանքից:









































