Չեռնոգորիայից Ռուսաստան թռչող Montenegro Airlines ինքնաթիռի օդաչուն կորցրել է գիտակցությունը։ Հերթապահների հետ համաձայնեցնելուց հետո ինքնաթիռի կառավարումը հանձնվել է երկրորդ օդաչուին, սակայն ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Մոսկվայից ոչ հեռու՝ Կալուգայում՝ գրում է fakty.ua-ը։
Ուղևորների խոսքով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը կտրուկ թեքվել է, ապա առաջին օդաչուն դուրս է եկել խցից և ընկել միջանցքում: Նրա դեմքը կապտած է եղել: Ուղեկցորդուհիները սկսել են բժիշկ փնտրել, սակայն ուղևորների մեջ բժիշկ չի եղել։ Օդաչուին առաջին օգնություն է ցույց տվել 19-ամյա ուղևորուհին։
Չգիտես ինչու, ինքնաթիռի դեղատուփում անհրաժեշտ դեղամիջոցներ չեն եղել։
Բարեբախտաբար ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել։