«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆն ակումբի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատրաստվում է թիմում լուրջ փոփոխություններ կատարել:
«Զեդորֆն ասաց մեզ, որ չի ցանկանում իր գլխավորած թիմում տեսնել այն ֆուտբոլիստների երեք չորրորդին, ովքեր իրեն որպես ժառանգություն են մնացել նախորդ մարզչական շտաբից: Նա դա ասաց ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ գլխավորեց թիմը»,- ասել է «ռոսոներիներ»-ի երկրպագուների շարժման ակտիվիստներից մեկը:
Հիշեցնենք, որ Զեդորֆն իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին:










































