Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել մարզչական կարիերան, ոչ թե այլ պաշտոն զբաղեցնել ակումբում, որի հետ պայմանագիր կստորագրի:
«Իհարկե ցանկանում եմ շարունակել մարզչական կարիերաս: Չեմ զղջում, որ մարզիչ եմ դարձել և չեմ ցանկանում այլ աշխատանք կատարել ակումբում, որի հետ պայմանագիր եմ կնքելու:
«Սպարտակ»-ի գլխավոր մարզչի լավագույն թեկնածունե՞րը. այդ հարցն ուղղեք ակումբի ղեկավարությանը: Իմ կարծիքով՝ Գվարդիոլան ու Մոուրինյոն»,- հայտարարել է Կարպինը:












































