Վերջերս ավելի շատ են բայոպիկներ նկարահանվում մեծ դերասանների կամ երաժիշտների մասին: «Բոհեմյան ռապսոդիա» և «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմերից հետո մեծ էկրաններին կհայտնվի «Ջուդի» ֆիլմը: Ժապավենը պատմում է աշխարհահռչակ հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջուդի Գառլենդի կյանքի վերջին ամիսների մասին: Նա հայտնի է դարձել ամբողջ աշխարհում «Օզ երկրի հրաշագործը» երաժշտական ֆիլմում խաղացած Դորոթիի դերով:
Բայոպիկում գլխավոր դերում հանդես է գալիս 50-ամյա Ռենե Զելվեգերը:
Ցանցում է հայտնվել ֆիլմի առաջին լիարժեք թրեյլերը: Ֆիլմը նկարահանվել է Փիթեր Քուիլթերի «Ծիածանի վերջին շողը» պիեսի հիման վրա: Ֆիլմի ռեժիսորը թատրոնի ոլորտում Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ Ռուպերտ Գուլդն է:
«Ջուդի» ֆիլմի պրեմիերան կկայանա 2019 թվականի աշնանը:









































