ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու որոշումը դեռևս չի ընդունվել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Նրա խոսքով՝ որոշումը կկայացվի կառավարության և նախագահի կողմից: Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է Ռուսաստանի Դաշնության պատգամավորների՝ պատժամիջոցների հարցում միակարծիք և կոշտ դիրքորոշման մասին:
«Մենք անմիջապես կտեղեկացնենք ձեզ»,- Վրաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին պատասխանել է Պուտինի մամլո քարտուղարը: