Լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը մտահոգված է` Խեսե Ռոդրիգեսի վնասվածքի պատճառով:
«Կարծում եմ` ոչ մի հաղթանակ այնքան արժեքավոր չէ, որ ֆուտբոլիստը վնասվածք ստանա: Ցավում եմ, որ ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել: Նրա տարիքում դժվար կլինի հաղթահարել ծնկի խաչաձև կապանների կտրվածքի հետևանքները:
Խեսեն պետք է մասնակցեր աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Սակայն այժմ նա ստիպված է լինելու ամիսներ շարունակ վերականգնվել, սովորել զգալ ոտքը, բարելավել խաղային որակները: Կարող եմ միայն բարոյապես աջակցել նրան: Իսկ մնացածը տղան ինքնուրույն պետք է անի: Հավատում եմ, որ նրա մոտ կստացվի»,- AS-ը մեջբերում է Ռաուլի խոսքերը:










































