Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն Լա Լիգայի 29-րդ տուրում կայանալիք «էլ կլասիկո»-ից առաջ հայտարարել է, որ «Արքայական ակումբ»-ի մրցավեճի ֆավորիտն է:
«Երկար ժամանակ է անցել, երբ «Ռեալ»-ը «կլասիկո»-ին մուտենում է ոչ միայն ֆավորիտի, այլև չեմպիոնի կոչման իրական հավակնորդի կարգավիճակում:
Հիմա «Արքայական ակումբ»-ը վերելք է ապրում, իսկ «Բարսելոնա»-ի համար մոտեցել է գերիշխանության մայրամուտը: Նրանք արդեն նախկին ոգևորությամբ չեն խաղում:
Բացի այդ, մրցաշրջանի ավարտին թիմում չի լինի Պույոլը, ով առաջատար էր հանդերձարանում ու ոգեշնչում էր թիմին»,- Վալդանոյի խոսքերը մեջբերում է Cadena SER-ը:










































