Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է «Մունդիալ-2014»-ից սպասելիքների մասին:
«Լուրջ հաջողություններ գրանցելու ժամանակն է: Դա զգում եմ հանդիպումների ժամանակ: Լավ ենք համագործակցում խաղադաշտում, քանի որ արդեն երկար ժամանակ հանդես ենք գալիս միասին:
Բոլորս գիտենք մեր անելիքը: Գերազանց կլիներ, եթե դառնայինք աշխարհի չեմպիոն: Բայց դրա համար անհրաժեշտ է նաև հաջողություն»,- հայտարարել է Մեսսին:










































