Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է խստացնել պատիժները ապօրինի անտառահատումների դեպքում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցն առնչվում էր Սևանա լճին. «Պատասխանատուները պատասխանատվության ենթարկվելո՞ւ են ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ կերպով չիրականացնելու՝ չնայած պետբյուջեից գումարներ են հատկացվել, լճի մակարդակի բարձրացումը արհեստականորեն կասեցնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































