Վենեսուելայի հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Սան Կրիստոբալ քաղաքի (Տաչիրա նահանգ) քաղաքապետ Դանիել Սեբալիոսին ապստամբության նախապատրաստման և հանցավոր խմբի ստեղծման կասկածանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Քաղաքապետի օգնականի տվյալներով՝ Սեբալիոսին բավականին կոպիտ կերպով ձերբակալել են Կարակասի հյուրանոցներից մեկում, որտեղ նա գտնվում էր գործնական այցով:
Ներքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ Տաչիրայի բնակչության մեծ մասը փողոցային բռնության հակառակորդ է, իսկ Սեբալիոսն աջակցել է Սան Կրիստոբալում խաղարկվող իռացիոնալ բռնությանը:
Վենեսուելայում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիաներն անցկացվում են փետրվարի կեսերից: Վենեսուելայի պաշտպանության նախարար Կարմեն Մելենդեսի խոսքով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է 33 մարդ:








































