ԱՄՆ նախագահի ելույթը տարակուսանք է առաջացրել ամերիկյան լրատվամիջոցների և ինտերնետ օգտագործողների շրջանում, որոնցից շատերը նրան մեղադրել են ոչ միայն ամերիկյան պատմությունը չճանաչելու, այլև ողջամտության բացակայության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ անկախության պատերազմի ժամանակ (1775-1783թթ.) ամերիկյան բանակի կողմից օդանավակայանների բռնազավթման մասին իր խոսքերը բացատրել է անձրևի հետևանքով հեռուստասուֆլյորի աշխատանքի խափանումով: Ամերիկացի առաջնորդն այս մասին լրագրողներին հայտարարել է, բացատրելով, թե ինչու Անկախության օրվա իր տոնական ելույթում օդանավակայանները հիշատակվել են այն իրադարձությունների համատեքստում, որոնք տեղի են ունեցել առաջին օդանավի գյուտից մոտ 120 տարի առաջ:






































