49-ամյա Լորեն Սքոթի դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ Rolling Stones խմբի մեներգիչ Միք Ջագերի ընկերուհին մահացել է ինքնասպանության պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Դիզայների մարմինը երկուշաբթի օրը հայտնաբերել է նրա օգնականը: Սքոթի կոկորդը փաթաթված էր շարֆով, իսկ մահվանից առաջ գրված երկտող չի հայտնաբերվել:
Ոստիկանությունը մահվան հիմնական պատճառ է համարում ինքնասպանությունը:
Ենթադրվում է, որ Լորենը որոշել է ինքնասպան լինել պարտքերի պատճառով:







































