«Ժողովուրդ»-ը գրում է. ««Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր դեռ սպասում են Սերժ Սարգսյանի պատասխանին:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին` վաղ առավոտյան, «Տոնուս՚ ընկերությունից տուժած քաղաքացիները հավաքվել էին Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ: Նրանց հանդիպեց նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովս եփյանը, ով առաջարկեց հեռանալ առանձնատան մոտից՝ խոստանալով կարգավորել խնդիրը:
Տուժած քաղաքացիներից մեկը՝ Զոյա Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դեռ ոչ մի նորություն չկա: Մեզ անցյալ բողոքի ակցիային խոստացան, որ տասն օր հետո պարզ կլինի ամեն ինչ: Հովսեփյանն ասաց, որ տասն օր հետո գնանք մեզ մոտ և իրենք վերջնական պատասխան կտան, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ: Դեռ երկու օր կա ժամկետի լրանալուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։






































