Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ի՞նչն է վարչապետին տարել Վիետնամ․ հին ավանդույթները շարունակվում են

Շատերին տարակուսելի թվաց, որ Հայաստանի Սահմանադրության օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Վիետնամ։ Ամենևին չենք վիճարկում, որ Վիետնամը նույնպես կարող է որոշակի հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից, սակայն այցը հանգիստ կարելի էր այնպես կազմակերպել, որ այն չհամընկնի Սահմանադրության օրվա հետ, մանավանդ, որ այս տոնը նոր Հայաստանում ևս շարունակվում է անշուք նշվել։ Փաստորեն՝ հեղափոխությունից հետո նույնպես սահմանադրական մշակույթի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերվում։ Ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ նոր իշխանությունները փորձում են ներմուծել Քաղաքացու օրը, որը, մեծ հաշվով, արհեստական ու հասարակությանը բաժանող տոն է ու դրանով ստվերել Սահմանադրության օրը։ Վերջին հաշվով՝ չի պատշաճում պետության կարևորագույն տոներից մեկի նկատմամբ նման վերաբերմունքը, եթե նույնիսկ երկրի քաղաքական ղեկավարությունը չի ընդունում ՍԴ ներկայիս կազմը։

Մյուս կողմից՝ հենց վիետնամական այցի ժամկետների հետ կապված կան որոշ խնդիրներ։ Թերթերից մեկի տեղեկություններով՝ այս այցը բավականին հապշտապ ու հանպատրաստից է եղել:

Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, դեռևս իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին:

Այլ խոսքով՝ ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրերը, այսինքն՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի դիվանագիտական ներկայացուցիչ:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր պետք նման հապճեպությունը, մանավանդ, որ կարելի էր սպասել 10-15 օր ու ավելի պատշաճ կազմակերպել այցը։

Փաշինյանի այցի բովանդակությունը նույնպես հագեցած համարել չի կարելի։ Իհարկե, հանդիպումներ են եղել երկրի վարչապետի, խորհրդարանի նախագահի, գործարարների հետ, սակայն այնպիսի տպավորություն է, որ օրակարգում գերակշռել են հումանիտար, մշակութային միջոցառումները։ Այս հարթության վրա նույնպես նախկին ավանդույթները պահպանվում են, երբ պաշտոնական այցերի մի մասը, այսպես ասած, տուրիստական բնույթ էին կրում։

Վարչապետ Փաշինյանը Վիետնամում ընդգծել է, որ աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում ընդունվելու են վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման որոշումներ: «Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը», – ասել է Փաշինյանը:

Սա, թերևս, այցի միակ առարկայական արդյունքն է, սակայն այս դեպքում էլ չպետք է գերագնահատել սպասելիքները, որովհետև անցած տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է ընդամենը 46 միլիոն դոլարի ապրանք, բայց Վիետնամ Հայաստանից 2018-ին արտահանվել է միայն կես միլիոն դոլարի ապրանք:

Ապրանքաշրջանառության ծավալների մեծացման նախադրյալներ, անկեղծ ասած, տեսանելի չեն։

Ինչևէ, այսօր Փաշինյանի վիետնամական այցն ավարտվում է, իսկ վաղը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Սինգապուրում։ Հուսանք, որ այս դեպքում օրակարգն ավելի հագեցած կլինի, մանավանդ մեր գրեթե բոլոր վարչապետները դրվատանքով են խոսել զարգացման սինգապուրյան մոդելի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում