ԶԼՄ-ների տվյալներով՝ Լիբիայում ձերբակալված երկու ռուսստանցիներից մեկը կապված է ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի հետ, որին հաճախ կոչում են «Պուտինի խոհարար»՝ գրում է nv.ua-ը:
Խոսքը քաղաքական տեխնոլոգ Մաքսիմ Շուգալեյի մասին է: Նրա ընկերներից երեքը լրատվաիջոցներին պատմել են, որ նա ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է լիբիական բանտում:
Հետաքննության կարծիքով՝ Շուգալեյը եղել է քաղաքական խորհրդատուների թվում, ովքեր 2018թ. նախագահական ընտրություններում աշխատել են Մադագասկարում Պրիգոժինի շահերի համար:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ երկրորդ կալանավորը արաբական ծագումով ռուսաստանցի Սամեր Հասան Սայֆանին է, որ աշխատել է որպես թարգմանիչ:
Հիմնադրամը, որը ղեկավարում է Պրիգոժինի հետ կապված տղամարդը, հերքում է, որ ձերբակալված աշխատակիցները փորձել են միջամտել Լիբիայում կայացած ընտրություններին: