The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը իր պաշտոնական կայքում շնորհակալություն է հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք իրեն աջակցել են ընկերուհու՝ Լոուրեն Սքոթի ողբերգական մահվան կապակցությամբ:
Կայքի գլխավոր էջին տեղադրված է Լոուրենի սև-սպիտակ նկարը: Հիշեցնենք, որ Լոուրենը երկուշաբթի մեռած էր հայտնաբերվել Նյու Յորքի իր բնակարանում: Նախնական վարկածի համաձայն՝ հայտնի դիզայներն ինքնասպան է եղել:
«Ես մինչ այժմ փորձում եմ հասկանալ՝ ինչպես իմ սիրելին ու լավագույն ընկերը կարող էր ավարտել իր կյանքն այդքան ողբերգականորեն: Մենք միասին ենք անցկացրել շատ հրաշալի տարիներ ու մեր կյանքը հրաշալի դարձրել»,- ասում է Ջագերը:
Նրա խոսքով՝ Լոուրենը մեծ տաղանդ ուներ, որն ակնհայտ էր նրա ու շատերի համար:
Վերջին տարիներին նախկին մոդելը հագուստներ էր ստեղծում L’wren Scott բրենդի ներքո:
«Ես երբեք չեմ մոռանա նրան»,- գրել է Ջագերը:












































