Wednesday, 10 06 2026
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

ԵՄ վարչապետի թեկնածուն. Հայաստանի համար կարծես թե լավ նորություն

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները անկասկած կլանում են հանրային ուշադրության, մեդիա-փորձագիտական շրջանակների հետաքրքրության մեծ մասը: Մինչդեռ այս օրերին ոչ պակաս կարևոր զարգացումներ են տեղի ունենում նաև արտաքին ուղղությամբ, և խոսքն անշուշտ լոկ «ավանդական» արտաքին քաղաքական օպերատիվ ուղղությունների մասին չէ:

Եվրամիությունում ձևավորվում է այդ կառույցի նոր ղեկավարությունը, ինչը թվում է, թե Հայաստանի համար ընթացիկ հետաքրքրության և կենսականության հարց չէ, սակայն խորքային առումով կանխորոշելու է նաև Հայաստան-ԵՄ հարաբերության առաջիկա 2-25 տարիների ընթացքը, իսկ գուցե նաև ավելի երկարաժամկետ հեռանկարը՝ հաշվի առնելով, որ նոր եվրոպական ղեկավարությունը ձևավորվում է եվրոպական ճգնաժամի և նոր եվրոպական հարաբերությունների որոնման փուլում: Ըստ այդմ՝ չի բացառվում, որ հենց այս ղեկավարությանն է բաժին ընկնելու կազմավորել եվրոպական ներքին նոր փոխհարաբերությունների, ըստ այդմ՝ արտաքին գործընկերների և հարևանների հետ նոր հարաբերությունների համակարգը: Իսկ խոսել այն մասին, թե ինչպիսի կարևոր աշխարհաքաղաքական ուղղություն և դերակատար է Եվրամիությունը Հայաստանի համար, անգամ ճգնաժամային պայմաններում, նշանակում է չխոսել ոչինչ:

Այդպիսով, Եվրախորհրդարանի ընտրությունից հետո Եվրամիության հանձնաժողովի կամ, այլ կերպ ասած, եվրակառավարության ձևավորման գործընթացում առկա են առաջադրումներ, և այդ համատեքստում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կատարվել է բավականին հետաքրքիրը: Այդ պաշտոնի համար առաջադրվել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Պետք է նկատել, որ Հայաստանի համար դա թերևս բավականին ողջունելի առաջադրում է՝ մի շարք պատճառներով:

Ընդհանուր առմամբ Գերմանիայի ներկայիս իշխող ուժի ներկայացուցչի նշանակումը ԵՄ փաստացի վարչապետի պաշտոնում բավականին կարևոր է հայ-գերմանական հարաբերության վերջին տարիների դինամիկ բարելավման և խորացման ֆոնին, ինչը շարունակվում է նաև թավշյա հեղափոխությունից հետո և մեկ տարվա ընթացքում արտահայտվել է հայ-գերմանական ամբողջ երկու բարձր մակարդակի հանդիպումով՝ Փաշինյան-Մերկել, Երևանում և Բեռլինում: Ընդ որում, այդ հանդիպումները տպավորիչ էին ոչ միայն քաղաքական, այլ նաև միջանձնային անտուրաժի տեսանկյունից: Իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գերմանական մամուլում համարվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «հավատարիմ զինակից»:

Հաշվի առնելով այն, որ Մերկելը պատրաստվում է թողնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը, և նկատի ունենալով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի և Մերկելի միջև ձևավորված միջանձնային բավականին դրական միջավայրը, բավականին շահեկան է, որ Մերկելի հեռանալու պարագայում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնին է նրա հավատարիմ զինակիցը: Դա թույլ կտա ապահովել ձևավորված միջավայրի որոշակի շարունակելիություն արդեն ոչ միայն հայ-գերմանական, այլև Հայաստան-ԵՄ մասշտաբում: Դա հնարավորություն է, որ Հայաստանը կարող է օգտագործել:

Եվ, ի վերջո, Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունն ուշադրության և դրական տոնայնության տեղիք է տալիս այն համատեքստում, որ Հայաստանի զինված ուժերը արդեն մեկ տասնամյակից ավելի հենց գերմանական ստորաբաժանումների կազմում են իրականացրել ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանն իրենց մասնակցությունը թեժ կետերից մեկում՝ Աֆղանստանում: Դա անշուշտ հայ-գերմանական ռազմական խոշորագույն գործակցություն չէ, սակայն մյուս կողմից՝ հայկական ստորաբաժանումների ծառայությունը մշտապես արժանացել է գերմանացիների դրվատանքին, իսկ դա չէր կարող աննկատ լինել նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում